ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Թուրքիային և տարածաշրջանային փոքր մասշտաբի այլ խաղացողների ևս ձեռնտու է հակասությունների սրումը

Թուրքիային և տարածաշրջանային փոքր մասշտաբի այլ խաղացողների ևս ձեռնտու է հակասությունների սրումը
18.07.2023 | 22:28

Արևելքի ու Արևմուտքի միջև անհամաձայնության ու հակամարտության անհավասարակշիռ ռեժիմը լավագույնն է Թուրքիայի համար, քանի որ նրա դինամիկ բալանսն այդ երկու կողմերի միջև հնարավորություն է տալիս կատարելու ամբիցիոզ ու հավակնոտ քայլեր, որոնք նրա կալիբրից բարձր ու բարդ են։

Թուրքիայի նման վարքի աղբյուրը հենց միջազգային անհավասարակշիռ վիճակն է, քանի որ Արևելքի ու Արևմուտքի միջև հնարավոր հավասարակշիռ հարաբերությունների ու հակասությունների նվազեցման ռեժիմում նման խաղերի շանսերը կփոքրանան։

Նույն տրամաբանությամբ՝ Թուրքիային և տարածաշրջանային փոքր մասշտաբի այլ խաղացողների ևս ձեռնտու է հակասությունների սրումն ու, առավել ևս, անհավասարակշիռ ռեժիմը՝ հատկապես Ռուսաստանի և Արևմուտքի միջև։

Նման վիճակը շանս է տալիս Էրդողանին դառնալու միջնորդ ցորենի գործարքի ու մյուս հարցերում։

Սա Էրդողանի կողմից մտրակի ու բլիթի մեթոդի շահագործման վրա հիմնված շատ բարդ երկկողմանի խաղ է, ըստ որում, իր ուժերից վեր խաղ, ու պետք էլ չէ մոռանալ, որ խորամանկ աղվեսը չորս ոտքով է ընկնում թակարդը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8055

Մեկնաբանություններ